• Home
  • Articles
  • Sample Projects
    • Tourist Guide Armenia
      • Armenian Heritage Worldwide
      • Tonir Shop
      • ReStart Armenia
    • Academic Projects
    • Photo Projects
    • Book Preps
r1-giphy-1.gif

Diplopreneur

                                             I'mpossible ideas that came into life by

                                              G-Studio

Gohar Hovsepian's blog

Academic Scoop
Ապագայի մասնագիտությունները: Աշխատանքի շուկան ներկայում և ապագայում

Ապագայի մասնագիտությունները: Աշխատանքի շուկան ներկայում և ապագայում

Ժամանակակից աշխարհը բնորոշվում է կայուն արդյունաբերական հեղափոխություններով, տեխնոլոգիական զարգացման աննախադեպ վերելքներով, աշխատանքային և հասարակական առօրեական կյանքում արհեստական բանականության ու «անփոխարինելի» ռոբոտների անմիջական մասնակցությամբ, որը առաջ է մղում բնապահպանական և հումանիտար մի շարք խնդիրներ՝ հանգեցնելով համամարդկային գոյաբանական վտանգի։ Իսկ, արդյո՞ք ամեն ինչ այսքան մռայլ գույներով է ներկայացված։ Մենք այժմ ապրում ենք 4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում՝ ռոբոտատեխնիկա, արհեստական բանականություն, համալրված (augmented) և վիրտուալ իրականություն, որոնք զարգացնում են մի այնպիսի սցենար, որտեղ մարդկային ծառայությունը թվում է՝ աստիճանաբար ստվերվում է բարձր տեխնոլոգիաների և առևտրի (commerce) միջոցով։ Դեռ 1760-ականներին, երբ թնդաց 1-ին արդյունաբերական հեղափոխությունը, մարդկանց մտահոգություններն ու խոհերը նույնն էին՝ ինչ այժմ է, սակայն մի քանի տարբերությամբ։ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը տարբերվում է երկու պատճառով․ թվային, ֆիզիկական և բիոլոգիական աշխարհների միջև անդունդը գնալով նեղանում է և տեխնոլոգիաները փոփոխվում են ավելի ու ավելի արագ։ Միգուցե դեռ չենք նկատել, բայց արդեն մուտք ենք գործում 5-րդ արդյունաբերական հեղափոխություն (5IR) որտեղ թագավորում է արհեստական բանականությունը՝ առաջնորդվելով «բլոքչեյն + արհեստական բանականություն + մարդ = ?» բանաձևով։

Բարձր տեխնոլոգիաների մատուցած արդյունավետությունը իսկապես անգնահատելի է, սակայն ապագայի աշխատանքը և մի շարք ավանդական մասնագիտություներ արդեն վտանգի տակ են։

Ապագայի մասնագիտությունը էապես վտանգի տակ է, սակայն չկա խնդիր, որը չուղղորդվի նոր հնարավորություններով, և նորարարություն, որը լի չլինի վտանգներով։ Յուրաքանչյուր դարաշրջան ունի իր ժամանակին բնորոշ մարդու խառնվածքը։

Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր ապագայի մարդու/աշխատողի կերպարը։

Նոր իրականության մեջ ապրելով՝ անհրաժեշտ է որդեգրել նոր մտածելակերպ և ապրելակերպ, քանի որ ապագայի մասնագիտություններին ավելի հատուկ է լինելու հեռահար և սինթեզված գործելակերպը՝ երկու կամ երեք մասնագիտություններով, քանի որ իրադարձությունները արագ են զարգանում և անկանխատեսելի են, և դրական ու բացասական անսպասելի հոսքերից ապահովագրված լինելու համար հարկ է լինելու անընդմեջ պատրաստ լինել ապրելակերպի նորացմանը կամ թարմացմանը։

 «Բլոքչեյն + արհեստական բանականություն + մարդ = ?»

Հետաքրքիր է այս բանաձևի կոնբինացիան և մարդու դերը այս կոալիցիայում։ Հարց է ծագում, խոսում ենք տեխնոլոգիաների օգտակար և վնասակար հատկություններից, բարեբեր և աղետաբեր հետևենքներից, գործելակերպի և ապրելակերպի փոփոխություններից, իսկ ի՞նչ դեր ունի մարդը այս օղակի մեջ, եթե ստացվում է, որ միայն սպառող է դիտարկվում։ Իրականում դա այդքան էլ այդպես չէ։

Մարդը մնում է և շարունակելու է մնալ գլխավոր և առաջնորդող դերում, պարզապես ձևն է փոխվելու։

Եթե նկատենք, վերընթերցելով և թերթելով պատմության փոշոտ և խունացած էջերը, կյանքի զարգացման ընթացքում ոչինչ չի փոխվել․ նույն են մնացել և՛ կարիքները, և՛ զբաղմունքը, և՛ սպասելիքները, և՛ նպատակները, փոխվել է պարզապես ձևը և մտածելակերպը։ Ուստի մարդու դերը միշտ անգնահատելի է եղել մարդկության պատմության զարգացման ընթացքում, իսկ այս ժամանակաշրջանում դառնալու է իսկապես անփոխարինելի, քանի որ ապագայի մասնագիտությունները լինելու են ոչ թե կատարողական, վերահսկողական, այլ ստեղծագործական, նորարարական, կրեատիվ, մի բան, որը հատուկ է միայն մարդուն։ Սակայն այդ նորարարական տեխնոլոգիաների և նոր հնարվորությունների հորձանուտում, մարդն է որոշելու գործիքների կիրառության չափը, և հենց չափը կարող է լինել շինարար կամ կործանարար։ Այդ պատասխանատու որոշումը մարդն է կայացնելու։

 

 Աղբյուր՝

  1. What the Fifth Industrial Revolution is and why it matters
  2. The 4th Industrial Revolution Is Here - Are You Ready?
  3. A Davos POV About a 5th Industrial Revolution
  4. How the 5th Industrial Revolution is Advancing Humanity at Workplace
  5. Careers of the Future: 42 Professions of Tomorrow
  6. The A-Z of Futuristic Jobs and Skills
  7. Will jobs exist in 2050?
  8. #2050 JOBS: Future Challenges

Gohar Hovsepian

21.07.2020

career

3-Foresee future market

  • All
  • 1-Step up to your dream
  • 2-Start branding yourself
  • 3-Foresee future market
  • 4-Think like a diplomat

Load More

Copyright © 2020 Ucraft. All rights reserved.
Copyright © 2021 Ucraft. All rights reserved.