• Home
  • Articles
  • Sample Projects
    • Tourist Guide Armenia
      • Armenian Heritage Worldwide
      • Tonir Shop
      • ReStart Armenia
    • Academic Projects
    • Photo Projects
    • Book Preps
r1-giphy-1.gif

Diplopreneur

                                             I'mpossible ideas that came into life by

                                              G-Studio

Gohar Hovsepian's blog

Academic Scoop
ԳՏԱ և իննովացիան որպես տնտեսության շարժիչ ուժ

ԳՏԱ և իննովացիան որպես տնտեսության շարժիչ ուժ

Գիտատեխնիկական առաջադիությունը, նրա էությունը եվ ազդեցությունն արտադրության զարգացման վրա

Միկրոէկոնոմիկա առարկան գիտություն է որոշումների ընդունման վերաբերյալ, ուսումնասիրում է մարդկանց միջև տնտեսական փոխհարաբերությունները և գործընթացները վարքագիծը առանձին տնտեսական միավորների սուբյեկտների մակարդակում` պարզելով ընդհանուր օրինաչափություններ: Մարդկանց տնտեսական գործունեությանը, ընդհանուր առմամբ, ուղղված է նրանց պահանջմունքների բավարարմանը, ուստի ներառում է այնպիսի բաղադրամասեր, ինչպիսիք են պահանջմունքները, ռեսուրսները, ապրանքներն ու ծառայությունները, դրանց արտադրությունը, իրացումն ու օգտագործումը, իսկ ԳՏԱ և իննովացիան ապահովում են դրանք. 

No alt text provided for this image

Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական հեղափոխություններ, որոնք ընդգրկում են մարդու գործունեության բոլոր կողմերը: Գիտատեխնիկական առաջադիմությունը (ԳՏԱ) և իննովացիան հզոր ազդեցություն ունեն արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների բոլոր կողմերի, հենց մարդու և նրա կենսամիջավայրի վրա: ԳՏԱ և իննովացիան տնտեսության մեջ միմյանց փոխլրացնում են` ԳՏԱ ստացված արդյունքն է, իսկ իննովացիան` գործողությունը: Իննովացիայի միջոցով ԳՏԱ հաղորդում է ապրանքի դիրքորոշումը շուկայում:

Արդի պայմաններում, երբ ԳՏԱ և իննովացիան էկոնոմիակայի զարգացման կարևոր ռեսուրսներն են, պետք է իրականացնել այնպիսի նպատակաուղղվածությամբ, ինչպիսին արվում է մյուս բոլոր տեսակի ռենուրսների համար: Նկատի ունենալով այս ամենը, վերջին տարիներին ամբողջ աշխարհում ակտիվացել է ԳՏԱ օրինաչափությունների ուսումնասիրման և դրա արդյունքի արդյունավետ օգտագործման մեթոդների և մեխանիզների որոնումը տնտեսության զարգացման գործում:

Իննովացիայի էությունը

Իննովացին տնտեսական շրջանառության մեջ օգտագործվող նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի կամ ծառայության տեսքով իրացում գտած վերջնական արդյունք է: Իննովացիա եզրը ծագել է լատիներեն innovare (1540) - նորացնել կամ փոփոխել բառից ("in-" + "novus"` դեպի նորը): Իննովացիան օբյեկտի փոփոխման կամ կատարելագործման արդյունքն է: Բարեփոխուների համար անհրաժեշտ է, որ մարդիկ սկսեն մտածել կամ գործել նորովի կամ կոտրեն կարծրատիպերը: Շումփիթերը (~1930) հայտարարում է, որ “իննովացիան փոփոխում է այն արժույթները, որի վրա հիմնված է տվյալ համակարգը”: Երբ մարդիկ փոփոխում են իրենց արժույթային համակարգը նախկին տնտեսական համակարգը վերափոխվում է նոր` ավելի կատարելագործված համակարի: Երբ այս ամենը իրականացվում է, գործում է նաև իննովացիան: Իննովացիան հանդես է գալիս կատարողի դերում:

No alt text provided for this image

Իննովացիան կարևոր քննարկման առարկա է տնտեսագիտության, բիզնեսի, ձեռներեցության, դիզայնի, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի և ճարտարագիտության ուսումնասիրության գործում: Իննովացիան, այսպես ասած, հաճախ նույնացվում է գործընթացի արդյունքի հետ: Այնուամենայնիվ, տնտեսագետները հակված են դիտարկել  ինովացիան որպես գործընթաց` գաղափարի ծագուից մինչև դրա փոխակերպումը որևէ օգտակար բանի, իրագոծումը և համակարգ, որի շրջանակներում գործընթացը իրականացվում է: Իննովացիան համարվում է նաև տնտեասագիտության հիմնական շարժիչ ուժ, հատկապես, նոր ապրանքատեսակների կամ ապրանքի որակի բարձրացման դեպքում:

Իննովացիան սովորաբար ներառում է կրեատիվ` ստեղծագործական միտում. “Ամբողջ իննովացիոն ընթացքը սկսում է կրեատիվ գաղափարներից: [...] Մենք սահմանում ենք իննովացիան` որպես կրեատիվ գաղափարների հաջող իրականացում: Այսպես` կրեատիվ կարողությունը անհատների և խմբերի կողմից խթան է հանդիսանում իննովացիայի համար. առաջինը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար պայման երկրորդի համար” (Amabile, 1996):

No alt text provided for this image

Կրեատիվ միտումը սովորա-բար դիտարկվում է որպես իննովացիայի հիմք: Պետք է նշել, որ, այնուամենայնիվ, կրեատիվու-թյուն եզրը շատ հաճախ փոխարինաբար օգտագործվում է տարբեր հեղինակների կողմից իննովացիայի փոխարեն, երբ քննարկվում է անհատի և կազմակերպության կրեատիվ գործունեությունը:

 

Իննովացիայի սահմանումը ըստ Շումփիթերի

Ջոզեֆ Շումփիթերը տնտեսական իննովացիան սահմանում է իր “Տնտեսական զարգացման տեսությունը” (1912) որպես`

1. նոր ապրանքի կամ որակի ներկայացում, այսինքն` մի բան, որի հետ դեռ սպառողները ծանոթ չեն

2. արտադրության նորացված կամ կատարելագործված եղանակ

3. նոր ապրանքատեսակի ներկայացում, որը պահանջում է ճշտում շուկայում ապրանքի պահանջարկի, գոյության կամ առաջին անգամ շուկայում հայտնվելու հարցում

4. տնտեսության կազակերպում, ինչպես օրինակ մոնոպոլիոն դիրքորոշումն է` տնտեսության կազակերպումը վարկի միջոցով, կամ մոնոպոլիոն դիրքորոշման դադարեցումը:

 

Ինովացիոն համակարգի կարևորագույն գործոններն ու երեք հիմանական փուլերը

No alt text provided for this imageNo alt text provided for this image

ԳՏԱ էությունը և դերը արտադրության զարգացման գործում

Գիտատեխնիկական առաջադիմությունը (ԳՏԱ) մարդու նյութական և հոգեկան հնարավորությունների աճի, հասարակության հարստության մեծացման հիմնական գործոնն է: ԳՏԱ այսօր վերածվել է տնտեսական աճի հզոր խթանի: Գիտական հիմքի վրա այդ խթանի օգտագործումը ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պարտադիր պայմանն է: Այդ պատճառով էլ մեր երկրի զարգացման ռազմավարության հիմքում պետք է գտնել գիտատեխնիկական նվաճումների օգտագործումը:

Գիտատեխնիկական առաջադիմությունը ԳՏԱ գիտական գիտելիքների նյութականացումն է, արտադրողական ուժերի տարրերի վերածումը և արտադրության մեջ դրանց ներդրումն ու արդյունավետ օգտագորխումը: Գիտատեխնիկական հեղաձոխությունը ԳՏՀ գիտատեխնիկական առաջադիմության բարձրագույն փուլն է և ներկայացնում է գիտության, տեխնիկայի, արտադրության ոչ թե աստիճանական, այլ որակական փոփոխությունները: ԳՏԱ ավելի լայն հասկացություն է քան ԳՏՀ, քանի որ այն իր մեջ ընդգրկում է գիտության, տեխնիկայի և արտադրության թե դանդաղ, աստիճանական, քանակական և թե արագ, հեղափոխական, որակական փոփոխությունները: ԳՏԱ վերափոխում է արտադրության ոչ տեխնոլոգիական եղանակը, դրա բոլոր կողմերը և բաղադրամասերը, որի ներգործությամբ անընդհատ փոփոխվում է արտադրության նյութատեխնիակական բազան, կատարելագործվու են աշխատանքի միջոցները, բարձրանում աշխատուժի որակավորան, կրթական և մշակությաին մակարդակը, փոխվում են աշխատանքի բնույթն ու բովանդակությունը, բարելավվում դրա պայմանները: Այսպիսով` ԳՏԱ ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտները. այն իր մեջ ներառում է բնության ու մարդու փոխհարաբերությունների ամբողջ հաակարգը, ԳՏԱ տարրերի մեջ կատարվող փոփոխությունները` աշխատանքի պարզ գործիքից մինչև ժամանակակից ավտոմասերի ստեղծումը, որը, վերջին հաշվով հանգեցնում է աշխատանքի տնտեսմանը և մարդու կենսամակարդակի բարձրացմանը:

ԳՏԱ նպաստում է մարդու բնական ուժերի զարգացմանը: Մարդու բնական ուժերը կազմում են աշխատանքի գործընթացի անբաժանելի տարրերը, համարվում դրա կատարելագոծման հիմնական աղբյուրը, որտեղ գլխավոր դերը բատկանում է մյուս բնական` ֆիզիկական և զգայական ուժերին և համարվում է ԳՏԱ արագացման գլխավոր գործոնը: ԳՏԱ զարգացումը պահանջու է անընդհատ բարձրացնել աշխատողների, կրթական և մշակությանիւ մակարդակը: ԳՏԱ նաև հնարավորություն է ընձեռում հավասարաչափ արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները, որն ապահովում է նաև արտադրվող արտադրանքի համար կայու սպառողական հատկանիշներ և զգալիորեն կրճատում արտադրական ցիկլի տևողությունը: 

Գիտության, կրթության և կառավարան որոլտներում տեղի ունեցող արատական փոփոխությունները հանգեցնում են մտավոր աշխատանքի անընդհատ մեծացմանը: ԳՏԱ նյութական նախադրյալներ է ստեղծում մտավոր աշխատանքի տնտեսման համար: Այն, որպես կանոն հանգեցնու է կենդանի և առարկայացած աշխատանքի տնտեսան ու տավոր աշխատանքի ավելացման: ԳՏԱ նվաճումների ներդրման բազայի վրա նյութական արտադրության հետագա զարգացումը և այդ որորտու ֆիզիկական աշխատանքի տնտեսումը կորող թ կայուն բնույթ կրել միայն այն դեպքում, երբ դրանք հենվեն մտավոր աշխատանքի արտադրողականության բարձրացման և տնտեսման վրա:

 

ԳՏԱ և արտադրանքի որակի բարձրացումը

 

Մարդկանց պահանջմունքները անփափոխ չեն մնում, ռեսուրսների սահմանա-փակվածության պայմաններում դրանք անսահման են: Բոլոր ապրանքները պետք է ունենան սպառարժեք, այսինքն` օգտակար հատկություններ, որը նրան ունակ է դարձնում մարդկանց պահանջմունքները բավարարելու համար: Իսկ արտադրանքի որակը արտահայտում է այդ պահանջմունքները բավարարել կարողանալու չափը, այսինքն` նրա օգտակարության աստիճանը: Սպառողական արժեք միշտ չէ, որ համամասնական է արտադրված որակի քանակին:

Սպառողների համար արտադրանքի որակի բարձրացման արդյունքը արտահայտվում է մեքենաների և տեխնոլոգիաների հուսալիությունը, երկարակեցության ավելացման մեջ, որի շնորհիվ ավելանում է դրանց ծառայության ժամկետը, կրճատվում են նորոգման և սպասարկման ծախսերը: Երկրի մասշտաբով արտադրանքի որակի բարփրացումը նպաստում է գիտատեխնիկական առաջադիության արագացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և մարդկանց աշխատանքի ու կյանքի պայմանների բարելավմանը:

Արտադրանքի որակի բարելավման վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից առաջատարը ԳՏԱ արագացումն է: Ապահովելով աշխատուժի, աշխատանքի գործիքների, առարկաների, արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման կատարելագոծումը, այն բարենպաստ պայմաններ է ստեղծում տեխնիկատնտեսական բնութագրի բարելավման համար: Իսկ նար թողարկումը և օգտագործումը իրենց հերթին հնարավորություն են տալիս կատարելագործել արտադրության տեխնիկական բազան: Արտդրանքի որակի վրա գիտատեխնիկական առաջադիմության ներգործման հիմնական ուղղությունները հետևյալն են.

1. Արտադրանքի որակի բարձրացումը կապված մարդու համակողմանիւ զարգացման, նրա անընդհատ աճող պահանջմունքների բավարարման, բնության և հասարակության օրենքների ճանաչման ու օգտագործման հետ: Օրինակ` կրթության համակարգի կատարելագործման, կուտակված գիտելիքները հաջորդ սերունդներին փոխանցման, նոր գիտելիքների ընդլայնման դեպքում:

2. Աշխատանքի գործիքների կատարելագործումը, սկզբունքորեն նոր, առավել արդյունավետ մեքենաների, սարքավորումների, գործիքների, սարքերի ստեղծումը և ներդրումը, այսինքն` անցում դեպի ավտոմատացման համակարգի, որը, անընդհատ ու հավասարաչափ աշխատելով, էապես բարձրացնում է արտադրանքի որակը և ապահովու համակարգային արդյունք:  

3. Տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործում շահավետ հատկություն ունեցող նյութերի, հումքատեսակների ստեղծում: Գիտնականները մշակել են այնպիսի առաջադիմական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բազմիցս երկարացնել մեքենաների և սարքավորումների ծառայության ժամկետները և հուսալիությունը:

Արտադրանքի որակի բարձրացմանը էապես նպաստում է նաև ազատ մրցակցության, ատեստավորման, նյութական խրախուսման, տեխնոլոգիական կարգապահության ամրապնդման, որակի վերահսկողության համակարգերի կիրառումը:

 

Գիտական, ինովացիոն և տեխնոլոգիական զարգացման ոլորտ 

2007թ. Նախարարության համար ՀՀ կառավարության կողմից գերակա խնդիր էր հաստատվել ՀՀ-ում ինովացիոն համակարգի շարունակական ձևավորումը, որի ներքո մշակվել և հաստատվել են «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին», «Ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» և «Ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» որոշումներ։ Մշակման ընթացքում են.

  • «Ինովացիոն նախագծերի փորձագիտական գնահատման և ընտրության, փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգը»,
  • «ՀՀ-ում առկա գիտատեխնիկական և ինովացիոն ներուժի գնահատում, տնտեսության ճյուղերում առկա տեխնոլոգիաների գույքագրում» ինովացիոն նախագիծը (ԵՀՔ ֆինանսավորում),
  • «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մեխանիզմների ուսումնասիրում /միջազգային փորձի ուսումնասիրում. Եվրամիության երկրներ և ԱՊՀ անդամ պետություններ, ԱՄՆ/» ինովացիոն նախագիծը (ԵՀՔ ֆինանսավորում)։

Շարունակվել են «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման և զարգացման 2005-2010 թվականների ծրագրի» իրականացման աշխատանքները։ Մասնավորապես.

  • Երևանի ֆիզիկայի ինստիտուտում առաջավոր տեխնոլոգիաների գիտաինովացիոն կենտրոնի և ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում,
  • Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոնում ինովացիոն փաթեթների մշտապես գործող ցուցահանդեսի կազմակերպում և տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծում։

No alt text provided for this image

Ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղություններին համապատասխան մշակվել և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին է ներկայացվել բնապահպանական նշանակության ինովացիոն նախագիծ՝ նվիրված Հայաստանի տնտեսության մեջ բնապահպանական արդի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների և ինովացիոն նախագծերի ներդրման փորձի ուսումնասիրմանը, բնապահպանական ուղղվածության ինովացիոն նախագծերի բանկի ստեղծմանը։

Արդի ժամանակներում իննովացիոն գործընթացը մեծ վերելք է ապրում, քանի որ մարդկանց պահանջմունքների աճի հետ մեկտեղ, մեծացել են նաև տեխնիկական հնարավորությունները, որը զարկ է տալիս ավելի նոր, պրակտիկ և որակյալ ապրանքի արտադրության: 

No alt text provided for this image

Ըստ Թոմ Ֆիշբրի «Իննովացիոն շրջապտույտ» պատկերի, խնձորը դիտարկվում է որպես իննովացիայի վառ օրինակ, որի վերջնական արդյունքը` ԳՏԱ, ստացված ապրանքն է` արդեն պահածոյացված խնձորը: 

No alt text provided for this image

Իննովացիոն գոծընթացը ճշգրիտ բնութագրում է հետևյալ պատկերը, որտեղ մանրազնին իրականցվում է ապրանքի արտադրությունը:

Իննովացիան շարժիչ ուժ է տնտեսության մեջ, որը ուղղեկցվում է ԳՏԱ-ով` ամբողջացնելով պրոցեսը: Ներկայումս ԳՏԱ և իննովացիան տնտեսության զարգացման կարևոր ռեսուրսներն են, որոնց հետագա զարգացան համար անհրաժեշտ են նոր մեխանիզմներ և մեթոդներ:

 

Գրականություն

1.     Արշակյան Յ. «Միկրոէկոնոմիակա», 2009

2.     էվինյան Շ. «Գիտատեխնիկական առաջադիմության էկոնոմիակա», Տնտեսագետ, Երեվան, 1995

3.     Amabile T. M., R. Conti, et al. "Assessing the work environment for creativity", Academy of Management Journal 39(5), 1996

4.     Biemens, W.G. “Managing Innovations with Networks”, Routledge, London, 1992

5.     Dangayach, G.S., Pathak, S.C. and Sharma, A.D. "Managing Innovations", Vol. 22, Issue 3, Asia Pacific Tech Monitor, New Delhi, 2005, pp. 30-33

6.     Pavitt, K. Fagerberg, et al (eds.)."Innovation Processes", Oxford University Press, Oxford, 2005pp. 86-114

7.     Schumpeter, J.A. “The Theory of Economic Development”, 13th Printing, Transaction Publishers, New Jersey 2007

Gohar Hovsepian

21.07.2020

innovation, research

3-Foresee future market

  • All
  • 1-Step up to your dream
  • 2-Start branding yourself
  • 3-Foresee future market
  • 4-Think like a diplomat

Load More

Copyright © 2020 Ucraft. All rights reserved.
Copyright © 2021 Ucraft. All rights reserved.