• Home
  • Articles
  • Sample Projects
    • Tourist Guide Armenia
      • Armenian Heritage Worldwide
      • Tonir Shop
      • ReStart Armenia
    • Academic Projects
    • Photo Projects
    • Book Preps
r1-giphy-1.gif

Diplopreneur

                                             I'mpossible ideas that came into life by

                                              G-Studio

Gohar Hovsepian's blog

Academic Scoop
‘CRIME WITHOUT NAME’ ՀՈՒԹՈՒ-ԹՈՒԹՍԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ «ՆԱԽԸՆՏՐԵԼԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ

‘CRIME WITHOUT NAME’ ՀՈՒԹՈՒ-ԹՈՒԹՍԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ «ՆԱԽԸՆՏՐԵԼԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Ռուանդան Գերմանիայի և Բելգիայի գաղութացման ժամանակ՝ 1890-1960-ական թթ.

Ազգային ինքնություն, ազգայնականություն և ազգամիջյան հակամարտություններ, 2014թ․

Հետազոտական աշխատանքի նպատակն է բացահայտել երեք առանցքային հարցեր կոնֆլիկտի ամբողջական հետագիծը տեսնելու համար. առաջինը՝ արդյո՞ք Գերմանիայի և Բելգիայի «բաժանել-կառավարել» քաղաքականության ազդեցությունն էր հութու-թութսի տարբերակման պատճառը, երկրորդը՝ արդյո՞ք գաղութացումն է կոնֆլիկտի՝ հետևաբար և ցեղասպանության արմատական պատճառը, և երրորդը՝ արդյո՞ք Ռուանդայի բնակիչները ուներին ընդհանուր միասնական մշակույթ ու համակարգված կառավարություն մինչև գաղութացումը: Աշխատանքում օգտագործվել է համեմատական մեթոդը Ռուանդայի գաղութացման ժամանակ երկու պետությունների կառավարման մեխանիզմները համեմատելու համար: Կոնֆլիկտի բուն պատճառը ուսումնասիրելու համար փորձ է արվել կոնֆլիկտը դիտարկել միառժամանակ պատմական, իրավական, քաղաքական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական հարթություններում: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի ընդունված բանաձևերին, կիրառվել է Լանդի «Կոնֆլիկտի կորը», Ֆրոյդի «Սառցաբեկորի» մոդելը և Թաջֆելի «Սոցիալական ինքնության տեսությունը»: Հետազոտման արդյունքները ցույց են տալիս, որ Կոնֆլիկտի պատճառը, որպես այդպիսին, «դարավոր ատելությունը» չէր, այլ թութսիների ձեռքում գտնվող քաղաքական համակարգի ինստիտուցիանալացումը և հութուների նկատմամաբ «ռասսայական խտրականության» կիրառումը, որն օգտագործվեց որպես գաղութացումը դյուրացնող միջոց: Եվ իսկապես, Ռուանդայում մինչև գաղութացումը գործում էր միասնական կառավարման մարմին, որտեղ էթնիկ բաժանումը պարզապես բացակայում էր: Տնտեսական և քաղաքական ճգնաժամի տարիներին անընդմեջ աճող այս թպտյալ կոնֆլիկտը անմոռանալի հետևանքներ ունեցավ երկու դասային կազմավորումների, այսպես կոչված էթնիկ խմբերի համար: Այսպիսով, ամփոփելով նախնական հիպոթեզերը, կարելի է ենթադրել, որ Աֆրիկայի գաղութացումը կարող էր կործանիչ ազդեցություն ունենալ և աշխարհամասի և իր ժողովուրդների վրա, որը ներկայումս, հավանաբար, բռնկված կոնֆլիտների հիմնական աղբյուրն է:

«Նրանք գալիս էին մաչետեներով և նիզակներով, տներ թալանելով. թութսիների ետևից էին գալիս: Այս երիտասարդ տղան ուղղակի երեխա էր: Նա ընդհամենը տասներկու տարեկան էր: Տեսա, որ վիճակը գնալով վատանում է: Մարդիկ սպանում էին միմյանց առանց պատճառի: Քաղցած և հիվանդ տեսք ուներ: Նրան տուն տարա և ասացի թաքնվիր ձեռնահարկում: Իհարկե վախենում էի: Բայց պիտի ուժեղ լինեի․․․[1]: Ռուանդան շատ յուօրինակ վայր է: Մենք շատ հզոր երկիր ունենք. Ռուանդա կինառուանդերենով նշանակում է տիեզերք և այն Աստծո տունն է: Ու հանկարծ այս աներևակայելի բռնությունը: Այս ողբերգությունը դարձավ էլ ավելի ողբերգական, քանի որ շատ-շատերը չէին էլ կարող պատկերացնել և հասկանալ՝ ինչ կատարվեց, բայց նաև կարծում եմ մենք, ռուանդացիներս, մինչև հիմա էլ իսկապես չենք հասկացել, թե մեզ հետ ինչ պատահեց»[2] ,- պարզաբանում է Լուիզ Մուշիկիուաբոն՝ Ռուանդայի նախկին արտգործնախարարը:

Ռուանդայի թագավորութունը հայտնաբերվել է 16-րդ դարում. թագավորությունը հիմնված էր քաղաքական և տնտեսական ամուր կապեր ունեցող բարդ համակարգի վրա՝ ընդհանուր մշակութային ինքնության փոխարեն: Բոլոր երեք խմբերը, այնուամենայնիվ, խոսում էին միևնույն լեզվով՝ կինառուանդերենով, դավանում էին միևնույն կրոնը, չնայած որ յուրաքանչյուր խումբը ուներ հասարակության մեջ իր հնուց ժառանգված սոցիալական հատուկ դերը [4]: Ի սկզբանե, Ռուանդայի հասարակությունը կազմված է եղել թուաներից, հութուներից և թութսիներից: Բահութու[3] ագարակատերերը և բաթութոսի հողամշակները հաստատվել են նշված տեղանքում մ.թ.ա. 10-15 դդ.-ում: Ֆեոդալ համակարգի ժամանակ ուբուհակէն (ubuhake) սոցիալական միասնական օրենք էր, որին ենթանկվում էին հասարակության անդամները․ հութուները մեծամասամբ հող էին մշակում և իրենց ծառայությունն էին մատուցում մեծաքանաք անասուններ ունեցող ազնվականներին՝ թութոսիներին: Թուա փոքրամասնությունը հասարակ անտառաբնակ որսրոդներ էին: Եվ 16-րդ դարում թութսի ղեկավարներից մեկը՝ Բանյիգինյա տոհմի ժառանգորդը, միավորեց երկիրը մեկ իշխանության տակ:

«Ռուանդայի հասարակությունում «հութու և թութսի» չի նշանակում հութու էթնիկ խումբ և թութսի էթնիկ խումբ: Այս բառերը վերաբերում են Ռուանդայի ժողովրդի տնտեսական կարգավիճակին: Եթե մեկը հարուստ է, նրան կոչում են թութսի, որովհետև թութսին սոցիալական դաս է եղել, և ոչ էթնիկ խումբ: Եվ հութուները հութու էթնկի խմբից կարող էին տեղափոխվել թութսի սոցիալական դաս՝ անցում կատարելով տնտեսական դիրքի որոշակի մակարդակից մյուսը: Բայց գաղութային կառավարման գաղափարակոսությունը թողեց իր երկարաժամկետ ազդեցությունը, այն է՝ հութուները երբեք չեն կարող հատել այդ գիծը և դառնալ թութսի, և թութսիները ընդմիշտ մնում են թութսի մինչդեռ, փաստորեն, նույնիսկ իրենց եղբայրները, ովքեր աղքատ էին, հութու էին: Այսպիսով, սա ստեղծեց մի մեծ սոցիալ տնտեսական պառակտում Ռուանդայի հասատակության ներսում» ,- պարզաբանում է Լեյտենանտ գնդապետ Ջոզեֆ Նզաբամուիտան՝ Ռուանդայի նախկին պաշտպանության նախարարը:

Գերմանացի գաղութարարները ժամանեցին Ռուանդայի տարածք 19-րդ դարի սկզբին: Հետևելով 1885թ. Բեռլինի կոնֆերանսին, 1895թ Ռուանդան (այն ժամանակ Ռուանդա-Ուրունդի) դարձավ գերմանական գաղութ` ներառվելով Գերմանական արևելյան Աֆրիկայի սահմաններում, չնայած, որ Գերմանիայի մշտական ներկայությունը երկրում դեռ հաստատված չէր: Գերմանական գաղութացումը տևեց մինչև 1916թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան կորցրեց այն տարածքը, որը հետագայում պետք է դառնար Ռուանդա: Տարածքը Ազգերի Լիագայի որոշմամբ 1919թ. անցավ Բելգիայի ենթակայության տակ: Իր էական տեխնիկական և ռազմական առավելությամբ, Բելգիան հեշտությամբ սկսեց իշխել տեղի բնակչության վրա: Սակայն, գաղութային նման քաղաքականությունը, որը իրականացնում էր Բելգիան այս ժամանակահատվածում կբռնկեր թշնամանք և անվստահություն, որը, ի վերջո, հիմնահատակ կաներ այսպես կոչված խաղաղությունը և կբոցավառեր արդեն նկատելի բռնությունը՝ հանգեցնելով, 1994թ. ցեղասպանությանը: Շատ զեկույցներում հաճախ Ռունդայի ցեղասպանությունը ներկայցվում է, որպես կոնֆլիկտ հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր ատելության վրա[5]: Ճիշտ է, իր պատմության ընթացքում Մեծ գետերի շրջանը կոնֆլիկտից զուրկ չի եղել, այնուամենայնիվ, չէր նկատվում միջհասարակական բռնություն հութուների և թութսիների միջև[6]: Բայց, արդյո±ք դա այդպես է:

Ինչպես արդեն նշվեց հութու-թութսի հարաբերությունները բավականին ներդաշնակ էին և հավասարակշռված, քանի որ հիմնված էին համաձայնեցված պայմանների վրա՝ հութուն կարող էր դանա թութսի, իսկ թութսին կարող էր կորցնել իր տնտեսական երևելի դիրքը և կոչվել հութու: 1926թ., այնուամենայնիվ, բելգիացիները որդեգրեցին մի քաղքականություն՝ ըստ որի պառակտելով հասրակությունը կդյուրացներին իշելու կարողությունը (Էթնիկ տարբերությունները հզոր միջոց են կազմակերպելու սոցիալական հարաբերությունները, քաղաքականությունը և անհատական կարծիքը)[7]: Նրանք, ովքեր ունեին ավելի քան տասը կով համարվում էին թութսի և մնացյալը հութու, և որևէ հնարավություն չէր տրվում փոխել սոցիալական դասը: Բացի այդ, բելգիացիները նախապատվությունը տալիս էին բարձր դասի, այսինքն՝ թութսիներին՝ շնորհելով նրանց բարձր կրթության հնարավորություն և օգտագործելով նրանց՝ որպես խամաճիկներ իրենց <<մոդեռն>> բարեփոխությունների իրականացման համար:

Այս սոցիալ տնտեսական պառակտումը էլ ավելի խորացավ և բերրի հող ստեղծեց հետագա բռնի գործողությունների զարգացման համար, երբ ներմուծշվեցին ինքնության փաստաթղթերը՝ որպես էթնկիկ տարբերակումը ամրագրող համակարգի մի մաս: Այս համակարգը գործում էր նաև Բելգիայում, որը և օգնեց համակարգել տարբերությունը հոլանդերեն խոսող ֆլամանդների և ֆրանսերեն խոսող վալունների միջև: Այսպիսով, Բելգիան իր հասարակական կառուցման փորձը կիրառեց Ռուանդայի վրա՝ հաշվի չառնելով հասարակությունների տարբերությունները, բնակիչների հոգեկետվածքը և կամ այն ինչ ազդեցություն կարող է ունենալ երկրի կեցության վրա: Հաջորդ հասրակության կործանիչը հարկադիր աշխատանքն էր: Բացի ինքնության փաստաթղթերից, բելգիացիները շարունակում էին իրականացնել մի քաղաքականություն, որը թութսիներին ամբողջովին տարանջատում էր հութուներից. հարկադիր աշխատանքը մի համակարգ էր, որտեղ վերահսկիչ թութսիներին առաջադրվում էր պատժել դանդաղ աշխատողներին: Այս համակարգում, հութու հողագործները ստիպված աճեցնում էին մշակաբույսեր ոչ թե անձնական սպառման համար, այլ անմիջական վաճառքի ձևով՝ գաղութային կառավարությանը շահույթ բերելու նպատակով:

Երկրորդ համաշխարային պատերազմից հետո, աֆրիկյան շատ գաղութների կարգավիճակը սկսեց փոխվել: 1946թ. Ռուանդան հայտնվեց ՄԱԿ-ի խնամակալության ներքո՝ վերահսկվելով Բելգիայի կողմից (UN Trust Territory)[8]: Ինչպես վարվում էին շատ գաղութային ուժեր ետպատերազմյան ժամանակաշրջանում, Բելգիան նույնպես սկսեց ավելի ներգրավել ռուանդացիներին երկրի քաղաքական հաստատությունների գործունեության մեջ: Այնուամենայնիվ, այս հաստատությունները լիարժեքորեն Ռուանդայի համար կարևոր հարցեր չէին լուսաբանում՝ մասնավորապես կապված հութու մեծամասնության իրավունքերի հետ:

1950-ական թթ. հութու մտավորականները սկսեցին պահանջել թութսի իշխանությունից իրականացնել հիմնարար բարեփոխումներ: Թութսիները և հութուները սկսեցին մտնել մրցակցության մեջ իշխանության և սակավ ռեսուրսների ձեռքբերման համար, կամ ինչպես Լանդն է բնորոշում սկսեցին <<ընկալել միմյանց որպես թշնամիներ>>4: Լարվածությունը աստիճանաբար աճում էր, և թևակոխեց անկայուն խաղախության շրջանը, և քանի որ ճնշումները գնալով սաստկանում էին, 1950թ. վերջին անկայուն խաղաղությունը վերածվեց ճգնաժամի: Սոցիալական հեղափոխությունը 1959թ. անխուսափելի էր: Բելգիացինեը, ովքեր ողջ գաղոթացման շրջանում իրենց նախապատվությունը տվել էին թութսիներին, 1959թ. փոխեցին կառավարման ուղղությունը: Նրանք արդեն ավելի քիչ էին աջակցում թութսիներին՝ որոշ դեպքերում փոխարինում էին թութսի կառավարիչներին հութու աշխատակիցներով, և ավելին քիչ էին միջամտում հութուների կողմից իրականացված բռնություններին: Այսինքն՝ որ ուղղությամբ ընթանում է գետը այն ուղղությամբ էլ նպատակահարմար է նավարկել:

1960թ. թագավոր Քիգելի 5-րդ Նդահինդուրուաի նախկին կառավարույունը 200,000 թութսիների հետ միասին հեռացան Յուգանդա և այլ հարևան երկրներ: Բելգիական <<անուղղակի>> կառավարումը ավարտվեց: 1962թ. Ռուանդան առանձնացավ Ռուանդա-Ուրունդի տարածքից և հուլիսի 1-ին հռչակվեց անկախ հանրապետություն: Գերմանացիները և բելգիացիները կառավարեցին Ռուանդան անուղղակի կառավարման միջոցով՝ հնարավոինս օգտագործելով առաջ բերված կոնֆլիկտի երկու կողմերին՝ իրենց առաքելությունը տարածաշրջանում բարեխիղճ ավարտելու համար:

Վարչապես Գրեգորի Քայիբանդայի՝ PARMEHUTU[9] կուսակցության աջաջնորդը, որտեգրել էր <<հութու գերիշպանություն>> գաղափարախոսությունը: Սա առաջ բերեց սահմանային բախումներ հութուների և թութսիների միջև: 1962թ-ից թութսի աքսորյալները համախմբվեցին և սկսեցին հարձակվել Ռուանդայի վրա՝ այն ետ վերադարձնելու հույսով: Այս հարձակումներին հետևեցին երկրի ներսում հութուների կողմից իրականացվող թութսիների ջարդերը: Հետևելով անկախությունից հետո ետգաղութային պայքարին՝ ի պատասխան 1963թ. վերջին թութսի ապստամբների կողմից իրականացված հութու սպանություններին, հութուները սպանեցին 10,000 թութսի բնակիչներ և արտաքսեցին մոտ 200,000: 1964թ. վերջին արդեն 336,000 Ռուանդայի թութսիներ համարյա այդ ժամանակ թութսի բնակչության կեսը, պաշտոնապես դարձել էին փախստականներ Տանզանիայում՝ այդ ժամանակ Տանգանիկայում, Բուրունդիայում, Կոնգոյում և Յուգանդայում: Թութսի ռազմական ներխուժումները և հութու ճնշումները ավարտվեցին 1967թ.: Ճգնաժամը տևեց մինչև 1972թ. կեսերը, երբ մեծամաշտաբ ջարդեր սկսեցին Բուրունդիայում: Այնտեղ սպանվեցին 80,000 հութու: Սա ավելի խորացեց Ռուանդայի անվստահությունը թութսիների նկատմամբ: 1973թ. սկզբներին տարբեր հութու ապստամբներ Ռուանդայուոմ սկսեցին նվաստացնել և հալածել թութսիներին: Սա բռնկեց թութսի արտագաղթի մեկ այլ ալիք՝ իր մեջ ներքաշելով նաև ուսանողներին[10]:

1973թ. գեներալ Ժուվինալ Հաբյարիմանայի գլխավորւթյամբ իրականացվեց պետական հեղաշրջում (coup d'etat) և գահընկեց արվեց Քայիբանդան: Նա և իր համախոհները բանտ նետվեցին, որտեղ և սպանվեցին: Հաբյարիմանայի ռազմական ռեժիմը չվերահաստատեց ժողովրդավարությունը այլ այն պարզապես փոխարինեց մեկ այլ հութու բռնատիրությամբ: Ողջ 1970-ական և 1980-ականներին թութսիները և մեղմ քաղաքական հայացքներ ունեցող հութուները տառապում էին տարբեր քաղաքական ճնշումներից: Նրանք դարձել էին թիրախ հութու քաղաքագետների համար, ովքեր մեղադրում էին նրանց ազգի դժբախտույունների: Լուիզ Մուշիկիուաբուն քննարկում է նախագահ Ժուվինել Հաբյարիմանայի վերելքը. <<Հաբյարիմանան եկավ իշխանության, դե գիտենք նա վերցրեց իշպանությունը ռազմական պաշարման արդյունքում: Թութսիների համար դա շատ հետաքրքիր ժամանակ էր, որովհետև նա եկավ իշանության՝ հավաստիացնելով, որ բերելու է միասնություն հութուների և թութսիների միջև: Նա ստիպված էր մեղմել միջազգային հանրության քննադատույունները, և այսպիսով առաջին տարիներին նա այսպես ասած պետք է իրեն պահեր ինչպես, որ պետք է: Բայց գնալով պարզ էր դառնում նրա մտադրությունը, որ 1980-ականներին իր վարած քաղաքականության շնորհիվ, ինչպես օրինակ քվոտայի ներմուծման համակարգը, որտեղ Ռուանդայի կրթական համակարգում թութսիների միայն փոքր մասին էր թույլատրվում նույնիսկ գնալ ավագ դպրոց: Եվ դատական համակարգը երբեք թութսիների տառապանքերը հաշվի չէր առնում: Այսպիսով պարզ դաևձավ, որ Հաբյարիմանան բնավ նկատի չուներ այն ինչ ասաց, երբ եկավ իշխանության>>4:

Հարևան երկրներ՝ մասնավորապես Յուգանդա գաղթած թութսի փախստականները 1987թ. կազմավորեցին Ռուանդայի հայրենասիրական ճակատի (այսուհետև ՌՀՃ) մի՝ կազմակերպություն, որի նպատակն էր Ռուանդայում հաստատել ժողովրդավարություն և ետ վերադարձնել Ռուանդայի փախստականներին: Կազակերպությունը պաշտոնապես որտեգրել էլ խաղաղ մեթոդներ, սակայն Ռուանդայի նախագահը հայտարարեց, որ երկիրը տեղ չունի թութսի աքսորյալների համար և այսպես բախումները կառավարության և ՌՀՃ-ի միջև արդեն սպասելի էին: 1988թ. հութուների ջարդերը տեղի ունեցան Բուրունդիյում: Հետևելով թութսիների բնակիչների վրա հութուների հարձակումներին, թութսիներից կազմված բանակը սպանեց մինչև 50,000 հութու11: Այս հանգամանքը էլ ավելի սրեց Ռունադայի անհանգստությունը թութսիների վերադարձի հետ կապված: Ի վերջո ՌՀՃ-ի մյուս թևը Ռուանդայի հայերնասիրական բանակը (այսուհետև՝ ՌՀԲ) շատ անսպանելսի քայլ կատարեց՝ 1990թ. օգոստոսին հարձակվելով Ռուանդայի վրա: Չնայած հենց առաջին գործողությունների ժամանակ այն ետ մղվեց Յուգանդա, սակայն դեռ շարունակվում էր ցածր ինտենսիվության պատերազմը ռուանդա-յուգանդական սահմանին՝ մինչև երկու կողմերը եկան համաձայնության կնքել զինադադար և հուլիսին 1992թ սկսեցին խաղաղ բանակցությունները:

Արդեն ընթացող խաղաղ բանակցությունների փոխարեն` Ռուանդայի նախագահը սկսեց դաշնակցել ռադիկալ <<Հութու իշխանություն>> շարժման հետ, որը դեմ էր բանակացությունների ժամանակ համաձայնեցված ընդհանուր իշանության գաղափարին: Պրոհութու քաղաքական կուսակցության ներկայացուցիչները, հայտնի որպես Ինտերահամուէ՝ <<նրանք ովքեր հարձակվում են միասին>>, վերածվեց ռազմական կառույցի, ինչպես նաև կազմավորվեց Զրոյական ցանցը՝ նախագահի վստահված անձանց գաղտնի խմբավորումը: Կուսակցության անդամները հիմնականում երիտասարդ գործացուրկ տղամարդիկ էին, ովքեր երկրի ողջ տարածքով կոտորում էին թութսիներին և հութու ընդդիմադիրներին11:

1992թ. ընթացքում կային հիմնականում երկու քաղաքական ճամբարներ՝ Հաբյարիմանան և իր հիմնականում հյուսիսային դաշնակիցները և ՌՀՃ-ն և իր հարավային դաշնակիցները: 1993թ. փետրվարին ՌՀՃ-ն խախտեց զինադադարի պայմանագիրը և ներխուժեց Ռուանդա: ՌՀՃ-ի այս գործողությունները ընդդիմության անդամ որոշ հութուների մոտ ստեղծեցին այնպիսի մի տպավորություն, որ ՌՀՃ պատրաստվում է մոնոպոլիզացնել իշխանությունը՝ վտարելով բոլոր հութուներին: Ժողովրդավարական ընդդիմությունը ճեղքվեց՝ պրո-ՌՀՃ և Հաբյարիմանայի կողմնակիցներ: Ճնշումները միջազգային հանրության կողմից Ռուանդայի կառավարույան և ՌՀՃ-ի վրա նրանց բերեց բանակցային սեղանին և 1993թ օգոստոսին խաղաղասիարկան համաձայնագիր ստորագրվեց Արուշայում՝ Տանզանիա: Արուշա համաձայնագիրը[11] նախատեսված էր զգալի իշանություն շնորհել թութսիներին, բայց հութուները Ռուանդայում դատապարտում էին այս գործընթացը և նաև, տեղյակ լինելով նախագահի ոչ այնքան բարեխիղճ մտադրությունների մասին, շատերը տարակուսանքի մեջ էին: Հութունեը ընկալում էին Արուշա համաձայնագիրը, որպես հաղթանակի խաղաքարտ ՌՀՃ-ի ձեռքում: <<Հաբյարիմանան գաղտնի նախաձեռնում էր ցեղասպանություն: Նա ուներ գաղտի ռազմական խմբավուրում, որը կոչվում էր Զրոյական ցանց և այդ Զրոյական ցանցը Ռուանդայում արդեն գործում էր նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո>>4, - քննարկում է Լուիզ Մուշիքիվաբուն: Եվ ինչպես նշում է Ջոզեֆ Նզաբամուիտան <<նրանց հատուկ պատրաստում էին սպանելու համար>>4:

1994թ. ապրիլի 6 էր: Երեկո: Ինքնաթիռը, որը նախագահ Հաբյարիմանային և Բուրուդիայի ներկայացուցչին ետ էր բերում Տանզանիայում կայացած տարածաջշրջանային երկրների ժողովից վայրէջք կատարելիս պայթեց Քիգալի միջազգային օդանավակայանում: Ֆրանսիացի դատավոր Ժան-Լուի Բրուգիեն և այլ զանազան ՌՀՃ այլախոհներ վիճում էին, որ այս հարձակումը, որը արժեցավ նախագահ Հաբյարիմանայի կյանքը և գցեց երկիրը քաոսի մեջ ծրագրված էր ՌՀՃ-ի կողմից: Սակայն, շատերը կասկածում էին հութու ծայրահեղականներին՝ հարձակումը իրականացնելու մեջ. պատճառը այն էր, որ Համբյարիմանան կարող էր կյանքի կոչել Արուշա համաձայնագիրը:

Քիգալիում նախագահական թիկնազորը սկսեց կոտորել թութսիներին և Համբյարիմանայի ռեժիմի հութու քաղաքական ընդդիմադիրներին: Անցնում էին օրեր և կոտորածները տարածվում էին երկրի բոլոր շրջաններում: Երեք ամսում թութսի և հութու ընտանիքները, ովքեր միացել էին ՌՀՃ-ին անխնա սպանվում էին: ՄԱԿ-ը արձանագրում է, որ 500,000 և 800,000 մարդիկ սպանվել են Ինտերահամուէ ի կողմից՝ 90 տոկոսը թութոսի էին: 1994թ. ապրիլին պատերազմի վերսկսումից հետո և ՌՀՃ-ի կողմից իշխանությունն իր ձեռքը վերցնելուց հետո միլիոնավոր հութուներ հեռացան երկիրից և հաստատվեցին հարևան երկրների՝ Գոմայի, Բակավուի և Ուվիրայի փախստականների համար նախատեսված ճամբարենորւմ՝ ներկայիս Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության տարածքում11:

<<Բոլոր թութսիները պիտի վերանան: Նրանք պիտի անհետանան երկրի երեսից: Դանդաղ, դանդաղ, դանդաղ, մենք պիտի սպանենք նրանց առնետների նման:>>[12] Ծայրահեղական ռադիո կայաննները ոչ միայն ոգևորում էին սպանողներին, այլ որոշ դեպքերում նաև ուղղորդում իրենց քայլերը: Ովքեր ունենին ինքնության քարտեր և այնտեղ գրված էր թութսի՝ անմիջապես սպանովում էին: Թութսիներին սատարող հութուները նույնեպս սպանուվում էին թութսիների հետ միասին, և նույնպես այն հութուները, ովքեր հրաժարվում էին մասնակցել սպանդին, ունենում էին նույն ճակատագիրը: Այսինքն, այստեղ ոչ այքնան հութու-թութսի էթնիկ զտում էր հիմանկան պատճառը այլ իշխանատենչությունը: Չնայած այս իրականությանը միջազգային հանրությունը <<շատ քիչ> բան արեց դադարեցնելու այդ սարսափը. 2,500 ՄԱԿ խաղաղարարներ տեղակայվել էին երկրում սկսած 1993թ.-ից[13]: Իհարկե ընդունվեցին մի շարք բանաձևեր[14] ցեղասպանությունը կանխելու հույսով, սակայն ամեն ինչ ձախողվեց[15]:

1994 հուլիսին պատերազմի ավարտից հետո հաշտեցումը դարձել էր առաջնային շատ Ռուանդացիների և որոշ միջազգային կազմակերպությունների համար: Ձեռնարկվեցին միջոցներ հութուներին և թութսիներին հաշտության պատրաստելու նպատակով՝ ներառելով Ռուանդայի միջազգային քրեկանան դատարանը, Գակակա դատարնների ստեղծումը, ինքնության փաստաթղթի վերացումը, ցեղասպանության տուժածբերի ֆոնդի ստեղծումը: Մինչ այժմ քննարկվել է միայն հութուների կողմից իրականացված հանցագործությունը թութսիների նկատմամբ, անտեսվել է թութսիների կողմից՝ մասնավորապես ՌՀՃ-ի կողմից իրականցված հանցագործություններրը: Այս իրավիճակում Կագամե ռեժիմի ընդդիմադիրնեը կարծում են, որ սա ստեղծում է պառակտում հութուների և թութիների միջև, որը հետագայում կարող է հանգեցնել նոր բախումների11:

1997թ. ԿՀԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության աֆրիկյան ասսոցիացիան[16] և Ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների միջազգային կենտրոնը[17] հետամուտ եղան միջազգային ոչ կառավարական հանձնաժողովի ստեղծմանը՝ լույս սփռելու մարդու իրավուններրի հիմնարար իրավունքենրի խախտման՝ բռնությունների իրականացման վրա, որը իրակակցվել է ԿՀԺ-ում պատերազմի: Չնայած Քագամե ռեժիմի ջարդերին մասնակից լինելը ՄԱԿ և միջազգային հանրությունը ինչպես օրինակ ԱՄՆ նախնտրում են աչքերը փակել այս փաստի վրա: Շատ ականատեսներ և հետազոտողներ11 կարծում են, որ միջազգային հանրությունը շատ առատաձեռն է գտնվել Քագամեյի և իր կառավարության նկատմամբ, որովհետև նրանք իրենց մեղավոր են զգում, քանի որ չմիջամտեցին դադարեցնելու թութսիների ցեղասպանությունը 1994թ.:

Հութուների և թութսիների միջև կոնֆլիկտի էսկալացիան և դեէսկալացիան պատկերելու համար կիրառում ենք Լանդի <<Կոնֆկիկտի կորը>>[18], որտեղ հստակ երևում է ցեղասպանության հետագիծը (գրաֆ 1): Ինչպես Ջորջ Ուարդն է ասում Լանդի կոնֆլիկտի կորը կարծես կինոֆիլմ լինի: Նման ձևաչափը հնարավորություն է տալիս հետևել ժամանակի ընթացքին՝ ներառելով գործող կողմերը, նրանց միջև ստեղծված հարաբերություններին և կոնֆլիկտի արմատական պատճառները4:

Լանդի <<Կոնֆլիկտի կորը>>[19]: Բելգիական գաղութացումը և Ռուանդային ցեղասպանությունը 1920-1990-ական թթ.

No alt text provided for this image

գրաֆիկ 1

Ցեղակազմությունից մինչև ցեղասպանություն մի քայլ: Ռուանդայի անցած ճանապարհը՝ գաղութացումը, անկախությունը, ինքորոշումը, ցեղասպանությունը, ինչպես և առհասարակ բոլոր ազգերի համար, ձևավորվում է ազգի ինքնագիտակցությունը և կարծրացնում ինքնությունը: Հարյուր օրյա ցեղասպանությունը հազար բլուրների երկրում բոլորը որդեգրել էին Հոբի թեորիան <<բոլորը բոլորի դեմ և հարևանը հարևանի դեմ>>[20]: Բայց ինչի±ց սկսվեցին նմանօրինակ վայրագույթունները: Ամեն ինչ սկսվեց գաղութացումից:

Ետգաղութացման առաջնորդները Ռուանդայի մինչգաղութացման շրջանը կոչում են <<ոսկե դար>>՝ սոցիալական հարմոնայի ժամանակաշրջան, որը հետագաում այլայլվեց Եվրոպացիների կողմից:[21] Գերմանական և բելգիական գաղութացումը առաջ քաշեց ես-նա, մենք-նրանք ընկալումը և արմատացավ հասարակության մեջ, որը ինչքան էլ որ զարմանալի թվա, դարձավ ցեղասպանության հիմնաքարը: Ըստ Հենրի Թաջֆելի <<Սոցիալական ինքնության տեսության>>[22] խմբի ինքնագնահատականի բարձրացման համար խմբի անդամները կարող են վատաբանել, կամ նսեմացուցիչ արտահայտություններ կամ քայլեր անել տվյալ խմբի հասցեին, որը նրանց տալիս է իրենց անձը գերագնահատելու, այսինքն մյուսից վեր դասելու հնարավորություն: Այս հանգամանքում են առաջ գալիս <<մենք-նրանք>> տարբերակման ախտանիշները, որոնք կարող են լուրջ խնդիրների պատճառ հանդիասնալ: Երկու մշակույթների միջև եղած նման հարաբերությունները կարող են ստանալ ծայրահեղական տեսք՝ ռասիզմ, որն էլ կարող է հանգեցնել ցեղասպանության, ինչը պատահեց Գերմանիայում հրեաների հետ, Ռուանդայում հութուների և թութսիների միջև, Օսմանյան Թուրքիայում հայերի հետ, Յուգոսլավիայում բոսնիացիների և սերբերի միջև: Ինչպես Թաջֆելն է բնորոշում մենք-նրանք հարաբեությունը՝ ներխմբային հարաբերություններ (in-group) և արտախմբային (out-group), այս բաժանման արդյունքը սոցիալական դասակարգումն է, երբ ակնհայտ երևում են նմաննությունները և տարբերությունները:

Թաֆելը և Թուրները 1979թ. առաջ քաշեցին այն երեք հոգեկան գործընթացների մոդելը, ըստ որի ակնհայտ երևում է, թե ինչպես է ձևավորվում մենք-նրանք ընկալումը. 1. Սոցիալական դասակարգում՝ սև, սպիտակ, ասիացի, եվրոպացի; 2. Սոցիալական նույնացում` ուսանող՝ համապատասխանել տվյալ խմբի պահանջներին; 3. Սոցիալական համեմատություն՝ խմբի ներսում ինքդ քեզ ճանաչելը, խմբի մաս կազմելը, մրցակցություն այլ խմբի հետ, բայց ոչ միայն ռեսուրսների համար այլ ինքնության մրցակցույուն՝ ինքնագնահատականի, ինքդ քո եսի ճանաչման պայքարը, որը ըստ Ֆրոիդի մղվում է ego-ում, նախագծվում superego-ում, իսկ այնուհետև կիրառվում Id-ում: Այպիսով՝ այս ամենը օգտագործվում է տարբերակելու մարդկանց և ճանաչելու ինքներս մեզ, քանի որ մենք մեզ ճանաչում ենք ներխմբային հարաբերություններում՝ մեզ նույնացնելով խմբի անդամների հետ, իսկ արտախմբային հարաբերություններում սկսում ենք արդեն տարբերակել:

Ամեն ինչ սկսեց գաղութացմա±մբ: Իսկ միգուցե± այս մենք-նրանք գաղափարը գալիս է դեռ հնուց: Եվ երբ խոսում ենք գաղութացման մասին, ինչ նկատի ունենք ներքին, թե արտաքին: Հութուների նկատմամբ հատուկ վերապերմունքի ցուցաբերությունը առաջինը նկատվեց 1860թ. Քիգերի Ռուաբուգիրի մուամիի օրոք՝ Ռուանդայում հիերարխիք կառավարման ժամանակ: Այս հանգամանքը առաջացրեց ճեղքվածք հութու-թութսի հարաբերություններում, երբ նախապատվությունը տրվեց թութսիներին՝ որպես ղեկավարող մարմին: Գոյվաերցը վիճում է, որ այս <<կենտրոնացած կառավարման>> ազդեցությունը հութու-թութսի տարբերակման վրա չնչիին ազդեցություն կարող է ունենալ, քանի որ այն անգամ նկատելի չէր, երբ գաղութացումը դեռ նոր էր քայլեր անում, բայց անշուշտ բերրի հող կար կոնֆլիկտի զարգացման համար, եղանակն էլ էր բարենպաստ, մնում էր միայն գցել սերմը և ջրել:

Սակայն, երբ արդեն խոսում ենք ետգաղութային իրավիճակի մասին, այստեղ հարկ է հիշել Էդվարդ Սաիդի <<Օրիենտալիզմ>>[23] փայլուն գործը: Գաղութացումը ինքնին արդեն տեղի էր ունենում երկրի ներսում՝ գաղութարարներից որդեգրած քաղաքականության միջոցով, և կարծես գաղութարարներից պատճենելով իրենց իսկ մտածելակերպը՝ երկրի ներսում իներցիայով կիրառվում էր գաղութային կաավարությունը իրենց սեփական բնակիչների նկատմամբ: Եվ հարց է ծագում, երբ Ռուանդայի երկու հիմներում նշվում է գաղութային լծից ազատվելու հանգամանքը, արդյոք դա այդպես էր: Եվ այստեղ արդեն հարկ է խոսել ոչ թե արտաքին գաղութացման, այլ ներքին և միայն ներքին գաղութացման մասին: <<Եղբայրներ, Ռուանդայի զավակներ… եկեք բոլորս՝ թութսի, թուա և հութու, միավորվենք և վերակառուցնեք Ռուանդան>>[24]:

 

Հղումներ

[1] The Courage of Neighbors: Stories from the Rwandan Genocide. <http://www.youtube.com/watch?v=VaX7vQxNAOk>

[2] ‘Certificate Course in Conflict Analysis’, United States Institute of Peace, Education and Training Online, <http://online.usip.org/analysis/1_0_1.php>

[3] հութու-ի հոգնակի թիվը, ինչպես բաթութսին

[4] ‘Country Profiles: Rwanda’, Institute for Cultural Diplomacy, <www.cultural-deplomacy-report.org>

[5] Ibrahim Omer, ՛ Are genetic differences at the root of the Tutsi-Hutu Rwandan conflict?՛. Genetic Literacy Project, August 5, 2013, <http://www.geneticliteracyproject.org/2013/08/05/are-genetic-differences-at-the-root-of-the-tutsi-hutu-rwandan-conflict/#.UqoGPvQW3GE>

[6] ՛What's this Hutu Tutsi thing?՛<http://www.rwandanstories.org/origins/hutu_and_tutsi.html>

[7] Anderson B. ‘Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism’. Verso / New Left Books: London, New York, 1996

[8] ՛ Trust Territories that have achieved self-determination՛, <http://www.un.org/en/decolonization/

selfdet.shtml>

[9] Ֆրանսերեն՝ Parti du Mouvement de l'Emancipation Hutu; անգլերեն՝ "Party of the Hutu Emancipation Movement"

[10] Umutesi, Marie Béatrice. ‘Is Reconciliation between Hutus and Tutsis Possible?’. Journal of International Affairs, Vol. 60, No. 1, 01 October, 2006, pp. 157-171

[11] Lindsay Scorgie. ‘Rwanda’s Arusha Accords: A Missed Opportunity ’, <http://dspace.cigilibrary.org/jspui/bitstream/123456789/23742/1/Rwandas%20Arusha%20Accords%20A%20Missed%20Opportunity.pdf?1>

[12] ‘Ghosts of Rwanda’ http://www.youtube.com/watch?v=zeCIZJ-yRaA

[13] Լուիզ Մուշիկիվաբու քննարկում է իր եղբոր սպանության մասին, երբ ՄԱԿ պաշտպանյալները հեռացվեցին. <<Իմ եղբայրը առաջնորդում էր Ռուանդայի Ազատական լիբերալ կուսակցության ոչ իշխանական ճյուղը 1994թ.: Նա Մնացած ընդդիմության անդամների հետ Ռուանդայում ՄԱԿ պաշտպանության տակ էր կամ այսպես էին նրանք դա ասում: Մի քանի ասմի ինչքան հիշում եմ երկու երեք ամիս մինչև ցեղասանությւնը սկսեցլը նա ուներ զինված պահակազզզոր իր տան մեջ և ավտոմեքենայի: Բայց երբ ղեցասպանությունը սկսեց ապրիլի 7-ին 1994թ. վաղ առավոտյան ՄԱԿ զինվորները որ նրան հսկում էին ուղղակի հեռացան: Նրանք հենց նլքեցին նրանք և իր ամբողջ ընտանիքին սպանվելու նախագահական էիկնազորի միջոցով այդ ժամանակ>>:

[14] ՛United Nations Security Council Resolutions՛, <http://www.rwandafile.com/unsc/index.html>

՛United Nations Security Council Resolution 918 (1994)՛, <http://www.refworld.org/cgi bin/texis/vtx/rwmain?docid=3b00f2093c>

՛United Nations Security Council Resolution 955 (1994)՛, <http://www.refworld.org/cgi-bin/texis/vtx/rwmain?docid=3b00f2742c >

[15] Stanton, Gregory. ‘The Rwandan Genocide: Why Early Warning Failed’. Journal of African Conflicts and Peace Studies. Volume 1, Issue 2 Genocide: Critical Issues. 28 November, 2012

[16] the African Association for the Protection of Human Rights in the Democratic Republic of the Congo (ASADHO)

[17] International Center for Human Rights and Democratic Development (CIDPDD)

[18] Lund M. S. Preventing Violent Conflicts: A Strategy for Preventive Diplomacy. United States Instutute of Peace Press: Washington DC, 1999, <http://www.amazon.com/Preventing-Violent-Conflicts-Preventive-Diplomacy/dp/1878379526>

[19] ‘Certificate of Conflict Anlasysis’, United States Instistute of Peace, Education and Training Online, <http://online.usip.org/analysis/glossary.htm>

[20] Alexandra J. Hain, ‘The Rwandan Genocide: A case of Ethnic Conflict?’ Brussels School of International Studies, 17th January 2011

[21] Pottier, Johan. ‘Re-imagining Rwanda: Conflict, Survival and Disinformation in the Late Twentieth Century’. School of Oriental and African Studies, University of London, Cambridge University Press, 2002

[22] Tajfel, H., & Turner, J. C. (1979). An integrative theory of intergroup conflict.The social psychology of intergroup relations?, 33, 47, McLeod, S. A. (2008). Social Identity Theory - Simply Psychology. Retrieved from http://www.simplypsychology.org/social-identity-theory.html

[23] Said E. Orientalism. England: Pinguin Books, 2003

[24] "Rwanda Nziza" կինյառուանդերենով <<Գեղեցիկ Ռուանդա>>՝ ազգային հիմնը (Kinyarwanda for "Beautiful Rwanda") հունվար 1, 2001թ. այն փոխարինում է Rwanda Rwacu – <<Մեր Ռուանդա>> ին, որը 1962թ.: Republic of Rwanda. "about Rwanda". National Symbols. Retrieved 2011-03-11

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրքեր

1.     Annan K. Harris P. Reilly B. Democracy and Deep-Rooted Conflict: Options for Negotiators. Handbook Series, International IDEA: Stockholm,1998 2.     Berry A. J., Berry P. C. (eds.), Genocide in Rwanda: A Collective Memory. Washington, DC: Howard University Press, 1999 3.     Dirk M. Empires, Colony Genocide: Conquest, Occupation and Subaltern Resistence in World History. Belhahn Books: New York, Oxford, 2008 4.     Lund M. Preventing Violent Conflicts: A Strategy for Preventive Diplomacy. US Institute of Peace Press: Washington DC, 1999 5.     Mamdani M, When Victims Become Killers: Colonialism, Nativism, and the Genocide in Rwanda. Princeton, NJ: Princeton University Press, 2001 6.     Taras R. C., Ganguly R., Understanding Ethnic Conflict, 4th Edition, Longman, 2009, Chapter 8 ‘Weak States and Ethnic Conflict: State Collapse and Reconstruction in Africa’ pp. 210-242

Հոդվածներ և հետազոտական աշխատանքներ

1.     Brahvnani, Ravi. ‘Ethnic Norms and Interethnic Violence: Accounting for Mass Participation in the Rwandan Genocide’. Journal of Peace Research, Sage Publications: London, Thousand Oaks, CA and New Delhi, vol. 43, no. 6, 2006, pp. 651–669 2.     Doná, Giorgia. ‘Being young and of mixed ethnicity in Rwanda’. Forced Migration Review, FMR 40, August 2012, 16-17 3.     Gregory H. Stanton. ‘The Rwandan Genocide: Why Early Warning Failed’. Jo 4.     urnal of African Conflicts and Peace Studies. Volume 1, Number 2, September 2009, pp. 6 -25 Hintjens, Helen. ‘Explaining the 1994 Genocide in Rwanda’. The Journal of Modern African Studies, 37,2 (1999), pp. 241-286 5.     Hintjens, Helen. ‘When identity becomes a knife: Reflecting on the genocide in Rwanda’. Ethnicities, Vol. 1(1), SAGE Publications: London,Thousand Oaks,CA and New Delhi, 2001, pp. 25–55 6.     Hintjens, Helen.’ Post-genocide identity politics in Rwanda’. Ethnicities, Vol 8(1) SAGE Publications: Los Angeles, London, New Delhi and Signapore), 2008, pp. 5–41 7.     Hughes, James. ‘Genocide and ethnic conflict’. Routledge handbook of ethnic conflict. Routledge, Abingdon, 2010, pp. 1-23 8.     John Clark, ‘Rwanda: Tragic Land of Duel Nationalisms’. After Independece: Making and Protecting the Nation in Postcolonial and Postcommunist States, The University of Michigen Press: Michigen, 71-106 9.     Lemarchand, René. ‘Genocide, Memory and Ethnic Reconcilation in Rwanda’. L’Afrique des grands lacs. Annuaire 2006-2007, pp. 21-30 10. Moshman, David, "Us and Them: Identity and Genocide" (2007). Educational Psychology Papers and Publications. Paper 87, <http://digitalcommons.unl.edu/edpsychpapers/87>

11. Straus, Scott. ‘Rwanda and Darfur: A Comparative Analysis’. Genocide Studies and Prevention 1 (1), July, 2006, pp. 41–56

12. Tiemessen, Alana. ‘From Genocide to Jihad: Islam and Ethnicity in Post-Genocide Rwanda’. Paper for Presentation at the Annual General Meeting of the Canadian Political Science Association (CPSA) in London, Ontario, 2-5 June, 2005

13. Woolf, Linda and Hulsizer, Michael. ‘Psychosocial roots of genocide: risk, prevention, and intervention’. Journal of Genocide Research (2005), 7(1), Routledge, March 2005, pp. 101–128

 

Տեսանյութեր և ֆիլմեր

1.     ‘Beyond the Gates’ 2005, <http://www.imdb.com/title/tt0420901/>

2.     ‘Hotel Rwanda’ 2004, <http://www.imdb.com/title/tt0395169/>

3.     ‘A Sunday in Kigali’, 2006, <http://www.imdb.com/title/tt0463385/>

 

4.     ‘Kinyarwanda’ 2011, <http://www.imdb.com/title/tt1572154/>

 

Gohar Hovsepian

21.07.2020

genocide, colonization, identity, research

4-Think like a diplomat

  • All
  • 1-Step up to your dream
  • 2-Start branding yourself
  • 3-Foresee future market
  • 4-Think like a diplomat

Load More

Copyright © 2020 Ucraft. All rights reserved.
Copyright © 2021 Ucraft. All rights reserved.